Ռեալը մտադիր է Լացիոյից վերադարձնել իր սանին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Ռեալ Մադրիդը» մտադիր է 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լացիոյից» վերադարձնել իր սան Մարիո Խիլային։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբին է պատկանում իսպանացի կենտրոնական պաշտպանի տրանսֆերային իրավունքների 50%-ը։
Բացի այդ, «սերուցքայիններն» ունեն 23-ամյա ֆուտբոլիստին հետգնման անմիջական իրավունք։
Հաղորդվում է, որ Դավիդ Ալաբայի և Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքներով պայմանավորված` «Ռեալի» մարզչական շտաբը Մարիո Խիլային դիտարկում է որպես խնդրի ժամանակավոր լուծում։
Հավելենք, որ Խիլան «Ռեալի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 2 հանդիպում։
Իսպանացի պաշտպանը հիմնականում հանդես է եկել «արքայական» ակումբի երկտասարդական թիմում` «Կաստիլիայում», որի կազմում դաշտ է դուրս եկել 73 անգամ` դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մարիո Խիլան 2022 թ. ամռանը 6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լացիո», որի կազմում անցկացրել է 20 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Ալաբա, Էդեր Միլիտաո, Լացիո, Մարիո Խիլա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ