Մի շարք գրանդ ակումբների սկաուտներ հետևել են Շախտյորի երիտասարդ տաղանդի խաղին
«Շախտյորի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գեորգի Սուդակովը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսի», «Արսենալի», «Բենֆիկայի», «Բրայթոնի» և «Չելսիի» սկաուտները հետևել են 21-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ վերջին խաղին։
Սուդակովն իր վերջին խաղում գոլի հեղինակ է դարձել` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում գրավելով «Բարսելոնայի» դարպասը (1:2)։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքն ուկրաինացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատում է 15 մլն եվրո։
Ավելացնենք, որ Սուդակովը «Շախտյորի» սան է և «հանքափորների» կազմում անցկացրած 77 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 1 գոլ է խփել Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրած 11 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, բենֆիկա, Բրայթոն, Գեորգի Սուդակով, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Շախտյոր, Չելսի, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ