Բարսելոնան հաղթեց Շախտյորին` ևս մեկ քայլով մոտենալով 1/8 եզրափակիչ դուրս գալուն🎥

Բարսելոնան հաղթեց Շախտյորին` ևս մեկ քայլով մոտենալով 1/8 եզրափակիչ դուրս գալուն🎥

25/10/2023 - 22:43

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։

«Բլաուգրանան» առաջին կեսում ուներ խաղային հսկայական առավելություն` նախքան ընդմիջում ստանալով երկու գնդակի առավելություն. 28-րդ րոպեին և 36-րդ րոպեներին աչքի ընկան համապաստախանաբար Ֆերրան Տորեսն ու Ֆերմին Լոպեսը։

Երկրորդ կեսի միջնամասում` 62-րդ րոպեին «հանքափորները», ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Գեորգի Սուդակովի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Խավիի թիմը հիմնականում վերահսկում էր խաղի ընթացքը` մոտեցնելով այն տրամաբանական ավարտին։

Այսպիսով, կատալոնական ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

H խմբում 3-րդ տուրի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Անտվերպեն» – «Պորտու»

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Բարսելոնա» – 9 միավոր
  2. «Պորտու» (անցկացրած 2 հանդիպում) – 3
  3. «Շախտյոր» – 3
  4. «Անտվերպեն» (անցկացրած 2 հանդիպում) – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023