«Վինիսիուսը ծաղրածու է և արժանի է ապտակի». Բարսայի տնօրենների խորհրդի անդամ📸🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բրագային»։
Այդ հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Միկել Կամպսը X-ի իր միրոբլոգում սկանդալային գրառում է կատարել` քննադատելով «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսին.
«Սա ռասիզմ չէ։ Նա ծաղրածու է և արժանի է ապտակի, ով անպետք և անիմաստ հնարքներ է կատարում դաշտի կենտրոնում»։
Ճիշտ է` Կամպսը րոպեներ անց հեռացրել է գրառումը, սակայն այն բավական արագ տարածվել է։
Cadena SER-ը հայտնում է, որ Կամպսը, ամենայն հավանականությամբ, դժգոհ է եղել, որ բրազիլացի հարձակվողը «Բրագայի» դեմ հանդիպման երկրորդ կեսի միջնամասում եզրային գծի մոտ մրցակցին շրջանցելու նպատակով սկսել է ոտեքերով շարժումներ անել, սակայն վերջնարդյունքում կորցրել է գնդակը։
Հավելենք, որ առաջիկա հանգստյան օրերին` հոկտեմբերի 28-ին Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելու է հենց «Բարսելոնային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրագա, Էլ Կլասիկո, Միկել Կամպս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս