Բելինգհեմի հերթական գոլը. Ռեալը համառ պայքարում հաղթեց Բրագային🎥

Բելինգհեմի հերթական գոլը. Ռեալը համառ պայքարում հաղթեց Բրագային🎥

25/10/2023 - 00:52

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բրագայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Ռոդրիգոն ու Ջուդ Բելինգհեմը։

Անգլիացի կիսապաշտպանը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո անցկացրած 12 խաղում խփել է արդեն 11 գոլ։

«Բրագայի» միակ գոլը գրանցվեց Ալվարո Ջալոյի անվան դիմաց։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ունիոն Բեռլին» 0:1 «Նապոլի»

C խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 9 միավոր
  2. «Նապոլի» – 6
  3. «Բրագա» – 3
  4. «Ունիոն Բեռլին» – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023