2020/21 մրցաշրջանի լավագույն աջ  վինգերն` ըստ Interfootball-ի հետևորդների

2020/21 մրցաշրջանի լավագույն աջ վինգերն` ըստ Interfootball-ի հետևորդների

08/06/2021 - 15:43

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի ավարտն արդեն մոտ է, քանի պարզ է դարձել արդեն 10 ֆուտբոլիստ։

Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։

Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան), կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն («Չելսի») ու Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի», հենակետային կիսապաշտպան), «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ու նրա թիմակից, ձախ վինգեր Ֆիլ Ֆոդենը։

Հունիսի 7-ին հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք 2020/21 մրցաշրջանի լավագույն աջ եզրայի հարձակվողին/վինգերին։

Քվեարկության հենց մեկնարկից սկսած` «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ուներ հսկայական առավելություն առաջարկված մյուս թեկնածուների նկատմամբ և, ստանալով ձայների 58%-ն, ընդգրկվեց մեր խորհրդանշական հավաքականում։

Արգենտինացի ֆուտբոլիստին հաջորդեցին Ռիյադ Մարեզն («Մանչեսթեր Սիթի», 15%) և Անխել սի Մարիան (ՊՍԺ, 9%)։

Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.

4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 6%)

5-6. Լերոյ Սանե («Բավարիա», 5%)

5-6. Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս», 5%)

7-8. Լեոն Բեյլի («Բայեր», 1%)

7-8. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ», 1%)

9-10. Ռիդլե Բակու («Վոլֆսբուրգ, 0%)

9-10. Իրվինգ Լոզանո («Նապոլի», 0%)

Հավելենք, որ խորհրդանշական հավաքականը վերջնական տեսքի բերելու համար մնացել է պարզել ընդամեը մեկ դիրքի` կենտրոնական հարձակվողի, և գլխավոր մարզչի լավագույններին։

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023