2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպանն`  ըստ Interfootball-ի հետևորդների

2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպանն` ըստ Interfootball-ի հետևորդների

02/06/2021 - 14:17

Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։

Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին և նրա խաղընկեր, աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։

Հունիսի 1-ին հարցում տեղադրվեց 2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպանին պարզելու համար։

Առաջ անցնելով` նշենք, որ քվեարկությունն անցավ բավական համառ պայքարում։ Հատկապես թեժ էր պայքարը Ֆերլան Մենդիի («Ռեալ Մադրիդ»), Ալեքսանդր Զինչենկոյի («Մանչեսթեր Սիթի») և Բեն Չիլվելի («Չելսի») միջև։

Արդյունքում ընդամենը 4 ձայնի (44 ձայն) տարբերությամբ հաղթող դարձավ Ֆերլան Մենդին` ստանալով ձայների 22%-ը։

Նրան հաջորդեցին Զինչենկոն (20%) և Չիլվելը (19%), իսկ մյուս առաջարկված թեկնածուները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.

4. Թեո Էրնանդես («Միլան», 17%)

5. Ժորդի Ալբա («Բարսելոնա», 13%)

6. Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ», 7%)

7. Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ», 2%)

8-10. Ռոբին Գոսենս («Ատալանտա», 0%)

8-10. Լյուկա Դին («Էվերտոն», 0%)

8-10. Լեոնարդո Սպինացոլա («Ռոմա», 0%)

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023