🇪🇸Իսպանիայի գավաթ. կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը

🇪🇸Իսպանիայի գավաթ. կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը

06/02/2022 - 12:50

Փետրվարի 2-4-ը կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպումները, ինչի արդյունքում «Ռայո Վալեկանոն», «Բետիսը», «Վալենսիան» և «Ատլետիկ Բիլբաոն» նվաճեցին մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Փետրվարի 5-ին կայացել է մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Ռայո Վալեկանո» – «Բետիս»

«Ատլետիկ Բիլբաո» – «Վալենսիա»

Նշենք, որ կիսաեզրափակիչ դիմակայությունները բաղկացած են լինելու երկու հանդիպումներից, որի շրջանակում չի գործելու արտագնա խաղերում խփած գոլերի առավելության օրենքը։

Հավելենք, որ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 9-10-ին, իսկ պատասխանները մարտի 2-3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023