🇪🇸Իսպանիայի գավաթ. Բետիսը հիացնում է` հյուրընկալվելիս ջախջախելով Ռեալ Սոսիեդադին🎥

🇪🇸Իսպանիայի գավաթ. Բետիսը հիացնում է` հյուրընկալվելիս ջախջախելով Ռեալ Սոսիեդադին🎥

04/02/2022 - 01:08

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բետիսը» Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Անդալուսական ակումբը պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրեց, ինչն էլ նպաստեց, որ Մանուել Պելեգրինիի սաները «Սոսիեդադին» ջախջախեցին 4:0 հաշվով։

«Բետիսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուանմին, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլիան Ժոզեն ու Այտոր Ռուբիալը։

Այսպիսով, «վերդիբլանկոսը» նվաճեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր` միանալով «Ռայո Վալեկանոյին» ու «Վալենսիային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023