🇪🇸Իսպանիայի գավաթ. Վալենսիան համառ պայքարում հաղթեց Կադիսին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

🇪🇸Իսպանիայի գավաթ. Վալենսիան համառ պայքարում հաղթեց Կադիսին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

03/02/2022 - 12:22

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում` «չղջիկները» հաղթեցին 2:1 հաշվով։

Պեպե Բորդալասի սաներին հաղթանակ պարգևեցին Գոնսալո Գուեդեշի և Ուգո Դուրոյի խփած գոլերը, իսկ «Կադիսի» միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց թիմի նորեկ Լուկաս Պերեսը։

Այսպիսով, «Վալենսիան» նվաճեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հավելենք, որ «Կադիսի» կազմում հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, ով, ցավոք, մնաց պահեստայինների նստարանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023