Տեսադարան N8. Անգլիա – Բրազիլիա ?

Տեսադարան N8. Անգլիա – Բրազիլիա ?

24/03/2020 - 20:28

Մունդիալ 2002-ը ֆուտբոլի պատմության մեջ թողել է երկակի տպավորություն։ Մի կողմից այդ առաջնությունն աչքի ընկավ մրցավարական բազմաթիվ սխալներով, խոշոր անակնկալներով, մի կողմից էլ առաջնության ընթացքում Բրազիլիայի հավաքականն արեց անհնարինը։ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները հաղթեցին բոլոր 7 հանդիպումները՝ դառնալով աշխարհի հնգակի չեմպիոն։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում բրազիլացիները հանդիպեցին լուրջ դիմադրության։ Մրցակիցն անգլիայի հավաքականն էր, որը լուրջ կազմ էր հավաքել և համարվում էր մրցաշարի ֆավորիտներից մեկը։ «Երեք առյուծները» առաջին խաղակեսում նույնիսկ հաշվի մեջ անցել էին առաջ, սակայն ապագա չեմպիոններին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Այս հանդիպման ժամանակ էր, որ դեռևս նոր-նոր ծաղկող Ռոնդիլինիոն հեղինակեց իր կարիերայի ու ընդհանրապես մունդիալների ողջ պատմության ամենանշանավոր գոլերից մեկը։ Կարճ ասած՝ հաճելի դիտում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023