Տեսադարան N7․ Լիվերպուլ – Արսենալ?

Տեսադարան N7․ Լիվերպուլ – Արսենալ?

24/03/2020 - 00:57

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հանդիպումը, որն արդեն ունի գրեթե 11 տարվա վաղեմություն, սակայն մինչ օրս խոսվում, հիշվում և դիտվում է։

Դեռևս 2008/09 մրցաշրջանում «Լիվերպուլը» կարող էր ընդհատել իր անիծյալ շարքը։ Այդ մրցաշրջանում Ռաֆա Բենիտեսի սաները երկար ժամանակ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն 21 տուրից սկսած սկսեց միավորներ կորցրեց և ի վերջո մրցաշրջանի ավարտին 6 միավոր զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

«Արսենալն» այդ մրցաշրջանն ավարտեց իր սիրելի 4-րդ հորիզոնականում՝ մրցաշրջանն անցկացնելով սպասվածից ցածր մակարդով։ Լոնդոնյան ակումբը, սակայն, 2009 թվականի դեկտեմբերի 31-ին գնեց մի ֆուտբոլիստի, ով ամիսներ անց հրաշքներ էր գործելու «Էնֆլիդ Ռոուդում»։ Հետագայում այդ խաղում կորցրած 2 միավորներն էլ մերսիսայդյան ակումբի համար դառնալու է վճռորոշ։

Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։ Հաճելի դիտում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023