Վերների հրաժարագինը նույնպես կնվազի

Վերների հրաժարագինը նույնպես կնվազի

08/05/2020 - 13:13

ԻՆչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հրաժարագինը կնվազի 10 մլն եվրոյով։ Դա տեղի կունենա եթե «ցլերը» չդառնան Գերմանիայի չեմպիոն։ Նվազման դեպքում գերմանացի հարձակվողի հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո։

Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, սակայն ամենահավանակն թեկնածուն, որը կգնի խաղացողի տրանսֆերը, «Լիվերպուլն» է։ Ինքը՝ Վերները, բազմիցս նշել է, որ ցանկանում է հանդես գալ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ և նախապատվությունը տալիս է հենց անգլիական ակումբին։

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, գործին կարող է խառնվել նաև «Ինտերը», որը փոխարինող է փնտրում Լաուտարո Մարտինեսի համար, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափովխի «Բարսելոնա»։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023