Սիմեոնե. «Բոլորի համար միևնույն է, որ մրցավարը Սեբալյոսին երկրորդ դեղին  քարտը ցույց չտվեց»

Սիմեոնե. «Բոլորի համար միևնույն է, որ մրցավարը Սեբալյոսին երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց»

27/01/2023 - 15:34

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկո Մադրիդը» լրացուցիչ ժամանակում 1:3 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։

«Ռոխիբլանկոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհել է այդ հանդիպման գլխավոր մրզավար Սեսար Սոտո Գրադոյի կայացրած որոշումներից.

«Կարծում եմ` 70 րոպե բավական լավ տեսք ունեինք, այնուհետև եղավ Դանի Սեբալյոսի խախտումը, և բոլորի համար միևնույն է, որ մրցավարը նրան երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց, ինչից հետո մենք քանակական առավելություն կստանայինք, երբ հաշիվը 1:0 էր` հօգուտ մեզ։

Սեբալյոսը երկրորդ դեղին քարտը չստացավ, մենք 79-րդ րոպեին գոլ բաց թողեցինք, իսկ այնուհետև դաշտից հեռացվեց Ստեֆան Սավիչը։

Ռոդրիգոյի գոլն անհատական հիանալի գործողությունների արդյունք էր։ Մինչ այդ «Ատլետիկոն» հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, իսկ երբ մեկ ֆուտբոլիստով պակաս էինք խաղում, դժվար էր պահպանել առավելությունը։

Չնայած դրան` հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ թիմը ցուցադրեց այն խաղը, որը ցանկանում էի տեսնել։

Ես շատ գոհ եմ, քանի որ տեսա, թե որքան ջանք գործադրեցին խաղացողները»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023