Սեսկ Ֆաբրեգասը շուտով նոր ակումբ կունենա

Սեսկ Ֆաբրեգասը շուտով նոր ակումբ կունենա

25/07/2022 - 11:06

Իսպանացի հանրահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Կոմոյի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լոմբարդիայի շրջանը ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։

Կողմերը կնքելու են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Սպասվում է, որ Ֆաբրեգասն Իտալիա կմեկնի օգոստոսին, որտեղ բուժզննում կանցնի «Կոմոյի» համար ու ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի վերջին ակումբը «Մոնակոն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 68 խաղում դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Ֆաբրեգասն առավել հայտնի է «Արսենալի» (2003-2011 թթ., 304 հանդիպում, 57 գոլ և 96 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (2011-2014 թթ., 151 հանդիպում, 42 գոլ և 50 գոլային փոխանցում), «Չելսիի» (2014-2019 թթ., 198 հանդիպում, 22 գոլ և 57 ասիստ) և Իսպանիայի հավաքականի (2006-2016 թթ., 111 հանդիպում, 15 գոլ և 36 գոլային փոխանցում) ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023