Ռոման Ջեկոյին փոխարինող է փնտրում և կարծես թե գտել է նրան «Չելսիում»

Ռոման Ջեկոյին փոխարինող է փնտրում և կարծես թե գտել է նրան «Չելսիում»

27/01/2021 - 23:22

Ինչպես տեղեկացնում է Corriere Dello Sport պարբերականը, «Ռոման» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Էդին Ջեկոյին՝ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում խոսակցություններ են պտտվում, թե Ֆոնսեկան ու ակումբի ավագ Էդին Ջեկոն լուրջ կոնֆլիկտ ունեն միմյանց միջև, ինչից հետո բոսնիացի հարձակվողը սկսել է չհայտավորվել հռոմեացիների խաղերին և մարզչի որոշմամբ 34-ամյա ֆուտբոլիստն առանձին է մարզվում։ Բացի դրանից, Ջեկոն նաև զրկվել է ավագի թևկապից։

«Գայլերն» արդեն սկսել են բոսնիացուն փոխարինողի փնտրտուքները և, կարծես թե, գտել են նրան «Չելսիում»․ խոսքը «կապույտների» հարձակվող Օլիվիե Ժիրուի մասին է։

Հաղորդվում է, որ ամեն ինչ իրատեսական է, եթե լինի լոնդոնցիների նորանշանակ մարզիչ Թոմաս Տուխելի համաձայնությունը։

34-ամյա ֆրանսիացին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ։

Իր հերթին, Ջեկոն Ա սերիայի այս առաջնությունում «Ռոմայի» կազմում իր մասնակցությունն է ունեցել 15 խաղերում՝ խփելով 7 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023