Ռեալում քննարկում են Ատլետիկոյի դեմ խաղում չնշանակված երեք 11-մետրանոցի մասին

Ռեալում քննարկում են Ատլետիկոյի դեմ խաղում չնշանակված երեք 11-մետրանոցի մասին

05/02/2024 - 19:56

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

As-ը հայտնում է, որ «արքայական» ակումբում քննարկում են այդ խաղում չնշանակված երեք 11-մետրանոցի մասին։

Խոսքը Լուակս Վասկեսի և Սաուլի, ինչպես նաև Ջուդ Բելիգնհեմի մասնակցությամբ երկու դրվագների մասին է` ընդդեմ Ստեֆան Սավիչի ու Մարկոս Լյորենտեի։

«Եթե նման բան տեղի ունենար «Մետրոպոլիտանոյում», նրանք հնարավոր բոլոր լրատվականներով կասեին, որ սա ազգային սկանդալ է, սակայն տուժել է «Ռեալը», մենք էլ իբր բողոքում ենք»,- հաստատում են «Ռեալին» մոտ կանգնած աղբյուրները։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալի» ղեկավարները վստահ են, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները` նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Խավին, քննադատելով մրցավարներին, հասել են իրենց նպատակին։

«Ռեալում» դժգոհում են, որ իրենց քննադատում են այն ճնշման համար, որը «տեսականորեն» գործադրում են մրցավարական կոմիտեի վրա՝ տեսանյութերի միջոցով, որոնք հեռարձակվում են ակումբի հեռուստատեսությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023