Դրամա Մադրիդում. Ատլետիկոն 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռեալի դեմ խաղում 🎥

Դրամա Մադրիդում. Ատլետիկոն 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռեալի դեմ խաղում 🎥

05/02/2024 - 02:08

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային առավելություն և Բրահիմ Դիասի խփած գոլի շնորհիվ 20-րդ րոպեից հաղթում էր մրցակցին։

Թվում էր` Կառլո Անչելոտիի թիմը հաղթանակ կտանի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «հնդկացիները», ովքեր 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեցին. հերոսացավ Մարկոս Լյորենտեն։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Ռեալը» վաստակեց 58 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ատլետիկոն», 48 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023