Ռեալի հերթական ձախողված հանդիպումն. «արքայական» ակումբը պարտվեց Ռեալ Սոսիեդադին🎥

Ռեալի հերթական ձախողված հանդիպումն. «արքայական» ակումբը պարտվեց Ռեալ Սոսիեդադին🎥

03/05/2023 - 02:11

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական անհաջող հանդիպում անցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով։

Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Տակեֆուսա Կուբոյի և Անդեր Բարենեչեայի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Սերուցքայինները», 68 միավորով, 2-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023