Ռեալը շարունակում է չնկատել մրցակիցներին` հաղթելով նաև Սևիլիային🎥

Ռեալը շարունակում է չնկատել մրցակիցներին` հաղթելով նաև Սևիլիային🎥

23/10/2022 - 01:36

Իսպանական Լա լիգայի11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։

Մոտ 79 րոպե անդալուսական ակումբը կարողացավ հավասար պայքար առաջարկել «սերուցքայիններին» և «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր1:1 հաշիվը։

5-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Լուկա Մոդրիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 54-րդ րոպեին խփեց Էրիկ Լամելան։

Այդուհանդերձ, Կառլո Անչելոտիի թիմը խաղավերջում միացրեց շարժիչները` հաղթելով 3:1 հաշվով. 79-րդ ու 81-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լուկաս Վասկեսն ու Ֆեդե Վալվերդեն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 31 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սևիլիան», 10 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023