Ռեալը, ինչպես միշտ, կարևոր խաղերում չի երերում🎥

Ռեալը, ինչպես միշտ, կարևոր խաղերում չի երերում🎥

13/12/2020 - 01:50

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում կայացավ մադրիդյան հերթական դերբին։ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով՝ նշենք, որ «Ատլետիկո Մադրիդը» բավականին թույլ հանդիպում անցկացրեց և չկարաողացավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ «արքայական» ակումբին։

Զինեդին Զիդանի սաները հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը։ 10-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Կարիմ Բենզեման, ում մոտ տարածությունից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը, իսկ 15-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կազեմիրոն գլխով դիպուկ հարված կատարեց, ինչից հետո էլ բացվեց խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո «Ատլետիկոն» մի փոքր ակտիվացավ, սակայն որևէ լուրջ գոլային պահ չստեղծեց մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվի պայամաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Դիեգո Սիմեոնեն միանգամից երեք փոփոխություն կատարեց, ինչն էլ որոշակիորեն փոխեց խաղի տեմպը։ 55-րդ րոպեին հարձակման ձախ եզրում հարվածային դիրքում հայտնվեց Տոմա Լեմարը, սակայն ֆրանսիացի վինգերի կատարած հարվածից հետո Տիբո Կուրտուային փրկեց դարպասաձողը։

63-րդ րոպեին «Ռեալի» իրացրած տուգանայինից հետո «Ատլետիկոյի» պաշտպանները հեռացրին գնդակը, ինչից հետո այն հայնտվեց Դանի Կարվախալի մոտ, ով կասեցրեց գնդակը և մեկ հպումով գնդակը պտտեցրած հարվածով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հետագայում գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Յան Օբլակի անվան դիմաց, քանի որ Կարվախալի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո անդրադարձավ սլովենացի դարպասապահից՝ հայտնվելով դարպասում։

Խաղավարտին մոտ «ատլետները» նետվեցին առաջ, փորձեցին հետ բերել կորցրածը, ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել նրանց չհաջողվեց։

Այսպիսով, «Ռեալը» հաղթեց 2։0 հաշվով հաղթեց և վաստակած 23 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Ատլետիկոն» մնաց 26 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Հնդկացիները» նույնիսկ մեկ խաղ էլ պակաս ունեն համաքաղաքացիների նկատմամբ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023