ՊՍԺ-ն քարը քարի վրա չթողեց Լիլին` ջախջախելով վերջինիս🎥

ՊՍԺ-ն քարը քարի վրա չթողեց Լիլին` ջախջախելով վերջինիս🎥

07/02/2022 - 13:36

Ֆրանիական Լիգա 1-ի 23-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Լիլի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։

Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դանիլու Պերեյրան, մեկական անգամ էլ աչքի ընկան Պրեսնել Կիմպեմբեն, Կիլիան Մբապեն ու Լեո Մեսսին։

«Լիլի» միակ գոլն էլ խփեց Սվեն Բոտմանը։

Նշենք, որ Մեսսին Լիգա 1-ի արտագնա հանդիպումների շրջանակում խփեց իր առաջին գոլը։

Այս հաղթանակից հետո «Փարիզը» վաստակեց 56 միավոր և շարունակում է վստահ գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Լիլը», 32 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023