Մեսսին առաջին գոլն է խփել Լիգա 1-ի արտագնա հանդիպման շրջանակում🎥

Մեսսին առաջին գոլն է խփել Լիգա 1-ի արտագնա հանդիպման շրջանակում🎥

07/02/2022 - 00:41

Լիգա 1-ի 23-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Լիլի» դեմ։

Հանդիպման 38-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Լեո Մեսսին, ով էլ ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը` հաշիվը դարձնելով 3:1։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողն առաջին գոլը խփեց Լիգա 1-ի արտագնա հանդիպման շրջանակում։

Հատկանշական է, որ 34-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում գոլի հեղինակ չէր դարձել 2021 թ. նոյեմբերի 20-ից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023