Պաշտոնական.  Կայ Հավերցը տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական. Կայ Հավերցը տեղափոխվեց Արսենալ

28/06/2023 - 23:52

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքն, ակումբն գնել է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցին։

«Զինագործները» գործարքի դիմաց «ազնվականներին» վճարել են 70 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 139 խաղում դառնալով 32 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023