Գործարքը կայացած է. Կայ Հավերցը տեղափոխվում է Արսենալ

Գործարքը կայացած է. Կայ Հավերցը տեղափոխվում է Արսենալ

21/06/2023 - 16:47

«Չելսիի» հարձակցող Կայ Հավերցը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։

«Զինագործները» գերմանացի ֆուտբոլիստի գործարքի դիմաց «ազնվականներին» վճարելու են 65 մլն ֆունտ (75 մլն եվրո), որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Գերմանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն «Արսենալ»։

Գործարքի կայացմանը էականորեն խթանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որը շատ է ցանկանում աշխատել Հավերցի հետ։ Վերջինս նույնպես իսպանացի մասնագետի տաղանդի մեծ երկրպագուն է։

Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «զինագործների» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Մինչ այս պահը լոնդոնյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Նիկոլա Պեպեի գործարքը, ում դիմաց 2019 թ. ամռանը «Լիլին» վճարել է 80 մլն եվրո։

Ավելացնենք, որ Կայ Հավերցը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 139 խաղում դառնալով 32 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023