Պաշտոնական. Էլիֆ Էլմասը տեղափոխվեց Լայպցիգ

Պաշտոնական. Էլիֆ Էլմասը տեղափոխվեց Լայպցիգ

28/12/2023 - 11:11

Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էլիֆ Էլմասին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 1-ից։

«Ցլերը» հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «աձուրիներին» վճարել են 23 մլն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «6» համարի մարզաշապիկով։

Նշենք, որ Էլմասը «Նապոլիի» գույները պաշտպանում էր 2019 թ. հուլիսից` անցկացրած 189 խաղում դառնալով 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023