Պաշտոնական. Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվեց Լիվերպուլ📸

Պաշտոնական. Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվեց Լիվերպուլ📸

02/07/2023 - 23:22

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ մերսիսյադյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է հունգարացի ֆուտբոլիստի հրաժարագինը` 70 մլն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «8» համարի մարզաշապիկով։

Նշենք, որ այս գործարքը դարձել է «Լիվերպուլի» պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Ժամանակին մերսիսայդյան ակումբն ավելի մեծ գումար վճարել է միայն Վիրջիլ վան Դայկի (2018 թ. 84,6 մլն եվրո) և Դարվին Նունյեսի (2022 թ., 80 մլն) տրանսֆերների դիմաց։

Ավելացնենք, որ Դոմինիկ Սոբոսլայը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 91 խաղում դառնալով 20 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023