Նապոլին վստահ շարժվում է առաջ` հաղթելով Սալերնիտանային 🎥

Նապոլին վստահ շարժվում է առաջ` հաղթելով Սալերնիտանային 🎥

22/01/2023 - 00:39

Ա սերիայի 19-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։

Հանդիպման ընթացքում նեապոլիտանական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջովանի Դի Լորենցոն և Վիկտոր Օսիմենը։

Նշենք, որ նիգերացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց 13-րդ գոլն ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Նապոլին» մոտակա հետապնդող «Միլանին» գերազանցում է արդեն 12 միավորով, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։

«Ռոսոներիները» հունվարի 24-ին հյուրընկալվելիս կմրցի «Լացիոյի» դեմ։

«Սալերնիտանան», 18 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023