Յուվենտուսն աշխատում է Ինտերի տրանսֆերային գլխավոր նպատակին փախցնելու ուղղությամբ

Յուվենտուսն աշխատում է Ինտերի տրանսֆերային գլխավոր նպատակին փախցնելու ուղղությամբ

19/07/2022 - 14:31

«Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի` «Բավարիա» տեղափոխությունից հետո այժմ աշխատում է նրան փոխարինելու ուղղությամբ։

Ինչպես տեղեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիների» տրանսֆերային գլխավոր նպատակը «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելն է։

Այդուհանդերձ, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում «ծեր սենյորան» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Ինտերի», որն արդեն ամիսներ շարունակ փորձում է ավարտին հասցնել այդ գործարքը։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտերը», իմանալով «Յուվենտուսի»` Բրեմերի նկատմամբ հետաքրքրվածության մասին, հուլիսի 18-ին «Տորինոյին» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել և պատրաստ է տրանսֆերի դիմաց վճարել 30 մլն եվրո և գործարքում վարձակալական հիմունքներով ներառել 19-ամյա կիսապաշտպան Չեզարե Կասադեիին, ով հանդես է գալիս «ներաձուրիների» երիտասարդական թիմում։

Հատկանշական է, որ հենց «Տորինոն» է պահանջել, որ «Ինտերը» գործարքում ներառի նաև Կասադեիին։

Դեռևս հայտնի չէ, թե «ցլերն» ինչ պատասխան են տվել «Ինտերի» առաջարկին, սակայն ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, հուլիսի 19-ին` Միլանում, հանդիպում է սպասվում նաև «Յուվենտուսի» և «Տորինոյի» ղեկավարների միջև։

Ակնկալվում է, որ 25-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց «Յուվեն» առաջարկելու է 40 մլն եվրո։

Բացի դրանից, «զեբրերը» անձնական պայմանագիր են պատրաստել նաև բրազիլացի պաշտպանի համար, որը լինելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ Բրեմերի աշխատավարձին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 1 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերին» բրազիլացի ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։

Հաղորդվում է, որ Բրեմերն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին։

Հավելենք, որ Գլեյսոն Բրեմերը «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 110 խաղում դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023