Գործարքը կայացած է. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվում է Բավարիա

Գործարքը կայացած է. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվում է Բավարիա

18/07/2022 - 00:30

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լեխտը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հուլիսի 17-ին «Բավարիան» ու «Յուվենտուսը» գործնականում ողջ օրը բանակցություններ են վարել` գործարքի հարցում հասնելով վերջնական համաձայնության։

Մյունխենյան ակումբը 22-ամյա տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» կվճարի 80 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Նշվում է, որ հոլանդացի պաշտպանը «Բավարիայի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Լիխտին իր շարքերում ցանկանում էր տեսնել նաև «Չելսին», սակայն «ազնվականները» չհամաձայնեցին կատարել ինչպես «Յուվենտուսի», այնպես էլ հոլանդացի պաշտպանի ֆինանսական պահանջները։

Բացի դրանից, 22-ամյա ֆուտբոլիստը ակումբային գրանցելու փոխելու դեպքում նպատակ ուներ տեղափոխվել միայն «Բավարիա»։

Հիշեցնենք, որ Մաթիյս դե Լիխտը «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023