Յուվենտուսը 1961/62 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է ցույց տվել

Յուվենտուսը 1961/62 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է ցույց տվել

20/09/2021 - 12:33

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Ա սերիայի մեկնարկային 4 խաղերում «բյանկոներիները» չեն տոնել ոչ մի հաղթանակ և վաստակել են ընդամենը 2 միավոր` զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 1961/62 մրցաշրջանից ի վեր սա առաջին դեպքն է, որ թուրինյան ակումբը մեկնարկային 4 խաղերում որևէ հաղթանակ չի տոնում։

Նման դեպք գրանցվել է նաև 1955/56 ու 1942/43 մրցաշրջաններում։

Մասիմիլիանո Ալեգրիի սաները նախորդ 3 խաղերում չեն կարողացել հաղթել նաև «Ուդինեզեին» (2:2), «Էմպոլիին» (0:1) և «Նապոլիին» (1:2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023