Յուլիան Նագելսմանի յուրահատուկ ցուցանիշը

Յուլիան Նագելսմանի յուրահատուկ ցուցանիշը

15/12/2019 - 11:07

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլաին Նագելսմանը Բունդեսլիգայի շրջանակում հաղթել է բոլոր 24 թիմերին, որոնց դեմ հանդիպել է երբևէ։

Վերջին ակումբը, որին Նագելսմանը դեռևս չէր հաղթել «Ֆորտունա-Դյուսելդորֆն էր»։ Երեկ կայացած խաղում «Լայպցիգը» 0։3 հաշվով հյուրընկալվելիս հաղթանակ տարավ։

«Լայպցիգը» վաստակեց 33 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը «ցլերն» անցկացնելու են դեկտեմբերի 17-ին՝ Դորտմունդում հյուրընկալվելով տեղի «Բորուսիային»։ Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լայպցիգը» G խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և առաջին անգամ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հիշեցնենք, որ 32-ամյա մասնագետը «Լայպցիգը» գլխավորում է այս ամառվանից, նախկինում նա աշխատում էր «Հոֆֆենհայմում»

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023