Նագելսմանի վերջին շանսը

Նագելսմանի վերջին շանսը

01/05/2021 - 15:05

Գերմանական Լայպցիգի մարզիչ Յուլիան Նագելսմանը 5 տարվա պայմանագիր է ստորագրել Մյունխենի Բավարիայի հետ և հաջորդ մրցաշրջանից սկսած կգլխավորի Բունդեսլիգայի գործող չեմպիոնին։

Չեմպիոնությունը պաշտպանելը բավարացիների համար ժամանակի հարց է, իսկ ահա գավաթին տիրանալ այս մրցաշրջանում այլևս չեն կարող։

Այս հանգամանքից օգտվելով՝ երիտասարդ մարզիչ Նագելսմանը փորձում է «ցլերի» հետ վերջին հնարավորությունն օգտագործել ու նվաճել Գերմանիայի գավաթը։

Կիսաեզրափակիչ խաղում երեկ լարված պայքար ստացվեց Բրեմենի Վերդերի ու Լայպցիգի միջև։ Հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլերի ու հենց սկսեց լրացուցիչ ժամանակը՝ թիմերն անցան գործի․ նախ 93-րդ րոպեին Հունգ Հի-Չանը առաջ մղեց Լայպցիգին, 105+1 րոպեին Բիթենկորտը հավասարեցրեց հաշիվը, ու երբ մարզիչներն արդեն կազմում էին 11 մետրանոց հարվածողների ցուցակը, Ֆորսբերգը 120+1 րոպեին եզրափակչի ուղեգիր պարգևեց «Ռեդ Բուլզ» Լայպցիգին։

Այսպիսով՝ 33-ամյա մասնագետի համար սա կարող է դառնալ թիմային առաջին տիտղոսը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023