Մոհամեդ Սալահը գերազանցել է Թիերի Անրիի պատմական ռեկորդը

Մոհամեդ Սալահը գերազանցել է Թիերի Անրիի պատմական ռեկորդը

27/10/2023 - 14:09

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Թուլուզին»։

Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպման վերջակետը դրեց Մոհամեդ Սալահը։

Սալահը եվրագավաթային մրցաշարերի շրջանակում «Լիվերպուլի» կազմում խփել է արդեն 43 գոլ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 31-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով գերազանցել է Թիերի Անրիի պատմական ռեկորդը` դառնալով անգլիական ակումբների կազմում եվրագավաթային մրցաշարերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։

Եգիպտոսցի ֆուտբոլիստը իր 43 գոլերից 41-ը խփել է Չեմպիոնների լիգայի, իսկ 2-ը` Եվրոպա լիգայի շրջանակում։

Նշենք, որ Թիերի Անրին «Արսենալի» կազմում եվրագավթային մրցաշարերի շրջանակում խփել է 42 գոլ (35` Չեմպիոնների լիգա, 7` ՈՒԵՖա-ի գավաթ (խմբ.` Ներկայիս Եվրոպա լիգան))։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023