Լիվերպուլը չնկատեց Թուլուզին` գոլառատ խաղում տոնելով ջախջախիչ հաղթանակ🎥

Լիվերպուլը չնկատեց Թուլուզին` գոլառատ խաղում տոնելով ջախջախիչ հաղթանակ🎥

27/10/2023 - 13:37

Եվրո լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլը» E խմբի շրջանակում «Էնդիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց ֆրանսիական «Թուլուզի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Դիոգու Ժոտան, Վատարու Էնդոն, Դարվին Նունյեսը, Ռայան Գրավենբերխն ու Մոհամեդ Սալահը։

«Թուլուզի» կազմից աչքի ընկավ Թայս Դալինգան։

E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Յունիոն Սեյնթ Ժիլուազ» 2:1 ԼԱՍԿ

Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 9 միավոր
  2. «Յունիոն» – 4
  3. «Թուլուզ» – 4
  4. ԼԱՍԿ – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023