Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Լայպցիգի աստղի ծառայություններով

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Լայպցիգի աստղի ծառայություններով

05/10/2021 - 15:50

«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին ներկա պահին մի շարք եվրոպական գրանդ ակումբների հետ քննարկում է իր հաճախորդի հավանական տրանսֆերի մանրամասները։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ ակումբների թվում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։

Հատկանշական է, որ «Ռեալի» ու Զահավիի միջև բավական ջերմ հարաբերություններ են ձևավորվել Դավիդ Ալաբայի տրանսֆերից հետո։ Զահավին նաև ավստրիացի ֆուտբոլիստի գործակալն է։

«Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն էլ ֆրանսիացի կիսապաշտպանի խաղին քաջածանոթ է ՊՍԺ-ում աշխատելու տարիներից, քանի որ Նկունկուն փարիզյան ակումբի մարզադպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2011-19 թթ.։

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա «քաղաքաբնակներն» արդեն տևական ժամանակ է հետևում են Նկունկուի խաղին։

Մանկունյական ակումբի հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, երբ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթի» 6:3 «Լայպցիգ» հանդիպման շրջանակում երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` խփլեով իր թիմի բոլոր գոլերը։

Նշենք, որ Քրիստոֆեր Նկունկուի ու «Լայպցիգի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 10 հանդիպում` դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023