Միլանի առաջատարը պայմանագիր է համաձայնեցրել Ինտերի հետ

Միլանի առաջատարը պայմանագիր է համաձայնեցրել Ինտերի հետ

21/06/2021 - 15:32

Ինչպես տեղեկացրել ենք, «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է «Միլանի» առաջատարներից Հական Չալհանօղլուի ծառայություններով` առաջարկելով վերջինիս պայմանագիր։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրք ֆուտբոլիստը որոշել է չընդունել պայմանագրի երկարաձման «Միլանի» առաջարկը և տեղափոխվել «Ինտեր»։

Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա կիսապաշտպանը «ներաձուրիների» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նոր ակումբի կազմում նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 մլն եվրո, որն իր մեջ կներառի նաև տարբեր հավելավճարներ։

Հատկանաշական է, որ Չալհանօղլուն «Ինտերի» շարքերը կհամալրի անվճար, քանի որ ս/թ հունիսի 30-ից հետո դառնալու է անվճար։

Հաղորդվում է նաև, որ Հական Չալհանօղլուն «Ինտերի» համար բուժզննում կանցնի արդեն հունիսի 22-ին։

Հիշեցնենք, որ Հական Չալհանօղլուն «Միլանում» հանդես է գալիս 2017 թ. ի վեր և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 172 հանդիպում` դառնալով 32 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023