Մեսսիի ու Ռոնալդինիոյի ջերմ գրկախառնությունը Լայպցիգի դեմ խաղից առաջ🎥

Մեսսիի ու Ռոնալդինիոյի ջերմ գրկախառնությունը Լայպցիգի դեմ խաղից առաջ🎥

20/10/2021 - 13:11

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։

Այդ հանդիպման պատվավոր հյուրն է եղել լեգենդար բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն, ով խաղից առաջ դուրս է եկել «Պարկ դե Պրենս» մարզադաշատ և ողջունել հավաքված երկրպագուներին։

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, տեսնելով «Բարսելոնայում» իր նախկին խաղընկերոջը, շտապել է նրա մոտ, ինչից հետո նրանք ջերմ գրկախառնվեցին։

Հավելենք, որ Ռոնալդինիոն 2001-2003 թթ. հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում, ինչից հետո 32.25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բարսելոնա», որտեղ 2004-08 թթ. խաղացել է Մեսսիի ընկերակցությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023