Մեկ նկարի պատմություն N6?

Մեկ նկարի պատմություն N6?

23/04/2020 - 15:44

1938 թվականի մայիսի 14-ին Գերմանիայի և Անգլիայի հավաքականները Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում 110 հազար հանդիսականների ներքո անցկացրին ընկերական հանդիպում։ Հանդիպումը նշանավորվել է նրանով, որ խաղից առաջ այն վերածվեց քաղաքական ակցիայի և Հիտլերյան Գերմանիայի լեգիտիմացման։

Հանդիպմանը ներկա են եղել Հիտլերյան Գերմանիայի մի շարք կարևոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Հերման Հյորինգը (Ռեյխսթագի նախագահ), Ռուդոլֆ Հեսը (Գերմանիայի ազգային-սոցիալստիական կուսակցության փոխնախագահ), ինչպես նաև Յոզեֆ Գեբելսը (պրոպագանդայի նախարար)։

Խաղից առաջ հնչեց Գերմանիայի հիմնը։ Անգլիացի ֆուտբոլիստները Գերմանիայի ֆուտբոլիստների հետ բոլորին ողջունեցին նացիստական ողջույնով՝ աջ ձեռքը պարզելով առաջ։

Այդ դրվագը կարծես մարգարեական նշանակություն ունենար ողջ աշխարհի համար, քանի դրանից մեկ տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Գերմանիան Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ գրավեց գրեթե ողջ աշխարհը։

Անգլիացի ֆուտբոլիստները խաղից առաջ երկրի Արտաքին գործերի նախարարությունից հրաման էին ստացել, որպեսզի գերմանացի ֆուտբոլիստների հետ իրենք էլ հանրությանը ողջունեին այդպես։ Խաղացողներն առաջին արձագանքով մերժեցին այդ հրամանը, մի շարք պատմաբաններ պնդում են, որ «Երեք առյուծների» որոշ խաղացողներ հրաժարվել են նույնիսկ դուրս գալ խաղադաշտ։ Բանը հասավ նրան, որ գործին խառնվեց Գերմանիայում Անգլիայի արտակարգ լիազոր դեսպան Սըր Նևիլ Հենդերսոնը։ Հենդերսոին, ի վերջո, հաջողվեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Սթենլի Ռուսին համոզել, որ ֆուտբոլիստներն, ի նշան անգլո-գերմանական հարաբերությունների, հանրությանը պետք է ողջունեն այդպես։

Հետագայում անգլիացի ֆուտբոլիստները հիշել են, որ ողջույնի պահին ուշադրությամբ նայել են Union Jack-ին՝ Մեծ Բրիտանիայի դրոշին, որպեսզի ցրեն իրենց այն մտքից, որ այդ ամենը նրանք կատարում են պարտադրված։

«Անգլիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները կատաղության մեջ, քանի որ ներառյալ նաև ինձ, չէին ցանկանում գնալ այդ քայլին»,- հետագայում հիշել է հանդիպման գոլերից մեկի հեղինակը՝ Սթենլի Մեթյուսը։

Անգլիան այդ օրը 6։3 հաշվով հեշտ հաղթանակ տարավ։ Գերմանացիները պարտվեցին, սակայն Հիտլերը պրոպագանդիստական մեծ հաղթանակ տարավ։ Մեկուսացված պետությունից Գերմանիան վերածվեց ճանաչված հանրապետության։ Գերմանիան վերածվեց մի պետության, որի հետ սկսեցին հաշվի նստել նաև մյուս եվրոպական տերությունները, իսկ ընդամենը մեկ տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը․․․

Այդ պատմության մեջ շատ կարևոր է իմանալ և հասկանալ, որ անգլիացի ֆուտբոլիստները գործել են պաշտոնական անձանց ճնշման ազդեցության տակ, և նրանք միանշանակ չեն դարձել նացիզմի կողմնակիցներ։ Նացիզմն այն ժամանակ մի գաղափարախոսություն էր, որի մասին քիչ էր խոսովում, և անգլիացի ֆուտբոլիստները դժվար թե իմանային դրա մասին։

Ինչպես ներկայիս ժամանակաշրջանում, այնպես այն 1930-ականն թթ․, ֆուտբոլիստները առանձնապես գլուխ չէին հանում միջազգային քաղաքական «խաղերից»։ Բացի դրանից՝ մեր օրերում նացիստական ողջույնն ավելի ագրեսիվ կերպով է ընկալվում, քան 1938 թվականին։ Այդ ժամանակ նացիստական ողջույնը կապում էին ոչ թե մի գաղափարախոսության հետ, որի արդյունքում մոտ 10 մլն հրեա զոհ գնաց, այլ պարզապես Գերմանիայի ագրեսիվ քաղաքականության։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023