Մեկ նկարի պատմություն N4?

Մեկ նկարի պատմություն N4?

19/04/2020 - 12:34

Վերջին 10-15 տարում անգլիական Պրեմիեր լիգայի մակարդակն այնքան է բարձրացել, որ գրեթե անհնար է գուշակել, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ, որ ակումբները կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։ Նույնիսկ կար մի պահ, երբ նվազագույնը 3 անգլիական ակումբներ հայտնվում էին Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում, իսկ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում էր հենց Անգլիան։

Բացառություն չէր նաև 2009/10 մրցաշրջանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» մինչև վերջին տուրը չէին պարզել չեմպիոնին։

2010 թվականի ապրիլի 17-ին մանչեսթերյան դերբիի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Յունայթեդին»։ Հավասար ընթացած խաղում կողմերին այդպես էլ չէր հաջողվել բացել հանդիպման հաշիվը, սակայն 90+3-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Սքոուլզը ձախ եզրից կատարած բարձրից փոխանցումից հետո գլխի կատարած հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Գոլը տոնելու ժամանակ իր հաջողությունը բավականին բուռն նշեց «Յունայթեդի» լեգենդար պաշտպան Գարի Նևիլը, ով մոտեցավ և Սքոուլզին համբուրեց նրա շուրթերից։ Այդ դրվագը հայտնվեց բոլոր թերթերի գլխավոր շապիկներին և լուրջ խոսակցությունների առիթ դարձավ, սակայն ներկայումս բոլորն այդ դրվագը ժպիտով են հիշում։

Սքոուլզը ոչ միայն հաղթանակ պարգևեց իր թիմին մանչեսթերյան դերբիում, այլև թույլ տվեց «Յունայթեդին» մնալ չեմպիոնական պայքարում, սակայն, ի վերջո, «Չելսին» Կառլո Անչլետոիի գլխավորությամբ հչռակվեց չեմպիոն՝ մանկունյական ակումբին գերազանցելով ընդամենը 1 միավոր։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023