Ման. Յունայթեդը պատրաստ է վաճառել մի շարք անվանի ֆուտբոլիստների

Ման. Յունայթեդը պատրաստ է վաճառել մի շարք անվանի ֆուտբոլիստների

07/12/2023 - 19:58

«Մանչեսթեր Յունայթեդում» կարծես թե լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել մի շարք անվանի ֆուտբոլիստների։

Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը Կազեմիրոյի, Ռաֆայել Վարանի ու Ջեյդոն Սանչոյի մասին է։

Նշվում է, որ «Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են առաջարկներ լսել նրանց վերաբերյալ, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում իր տրամադրության տակ ունենալ միայն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են իր մոտեցումներին։

Հաղորդվում է, որ ամենահավանականը, ով կհեռանա ակումբից, Կազեմիրոն է, քանի որ հոլանդացի մասնագետը հենակետային գոտում ցանկանում է տեսնել այլ խաղաոճի կիսապաշտանի։

Ինքը` Կազեմիրոն, նույնպես դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։

«Կարմիր սատանաները» միայն մի շարք ֆուտբոլիստների վաճառքից հետո կկարողանան նոր ձեռքբերումներ իրականացնել։

2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է կենտրոնական պաշտպան գնելը, որի հիմնական թեկնածուն ֆրանսիական «Նիցցայի» ֆուտբոլիստ Ժան-Կլեր Տոդիբոն է։

Բացառված չէ, որ «Յունայթեդը» կփորձի ձեռք բերել նաև «8» համարի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը տարաձայնություններ ունի Ջեյդոն Սանչոյի ու Ռաֆայել Վարանի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023