Մաթեուսը նշել է, որ Տուխել է մոտ է եղել իտալական գրանդը գլխավորելուն

Մաթեուսը նշել է, որ Տուխել է մոտ է եղել իտալական գրանդը գլխավորելուն

22/05/2023 - 14:44

Գերմական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը պատմել է, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է եղել «Յուվենտուսը» գլխավորելուն։

«Տուխելը մոտ էր «Յուվենտուսը» գլխավորելուն, իսկ «Բավարիան» նյարդայնանում էր այդ փաստից։

Տուխելն այդ պահին աշխատանք չուներ, իսկ «Բավարիան» կասկածի տակ էր դրել Յուլիան Նագելսմանի ունակությունները։ «Բավարիան» չէր կարող Նագելսմանին հեռացնել աշխատանքից, եթե նա թրեբլ աներ ակումբի հետ, այդ պատճառով էլ ավելի շուտ ռիսկի դիմեց։

Անկեղծ` մի պահ ինձ թվացել էր, թե Յուլիան Նագելսմանի հեռացումը կատակ է, սակայն այդ օրն ապրիլի 1-ը չէր։

Տուխելն, իրոք, տարեսկզբին բանակցություններ է վարել «Յուվենտուսի» հետ, սակայն երբ «Բավարիան» անցավ վճռական քայլերի, «բյանկոներիները» հապաղեցին նրա նշանակման հարցում»,- Մաթեուսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտին «Բավարիան» գլխավոր մարզիչ պաշտոնից հեռացրեց Յուլիան Նագելսմանին, ում փոխարինեց Թոմաս Տուխելը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023