Հիանալի ֆուտբոլ «Էմիրեյթսում». Արսենալը վստահ խաղով հաղթեց Լիվերպուլին 🎥

Հիանալի ֆուտբոլ «Էմիրեյթսում». Արսենալը վստահ խաղով հաղթեց Լիվերպուլին 🎥

04/02/2024 - 22:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 3:1 հաշվով։

Միկել Արտետայի թիմից աչքի ընկան Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին ու Լեանդրո Տրոսարը։

Մերսիսայդյան ակումբի միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան Գաբրիելի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 49 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

Յուրգեն Կլոպի թիմը, 51 միավորով, 1-ինն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023