Ռոման առաջարկել է Ինտերին փոխանակվել ֆուտբոլիստներով

Ռոման առաջարկել է Ինտերին փոխանակվել ֆուտբոլիստներով

28/01/2021 - 20:24

«Ռոման» լուծումներ է փնտրում թիմի հարձակվող Էդին Ջեկոյի շուրջ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Բանն այն է, որ ԶԼՄ-ներում նորություն է պտտվում, համաձայն որի բոսնիացին վիճել է գլխավոր մարզիչ Պաուլու ֆոնսեկայի հետ։

Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը, «գայլերն» առաջարկել են «Ինտերին» փոխանակվել ֆուտբոլիստներով։

Հռոմեական ակումբում ցանկանում են 34-ամյա հարձակվողին փոխանակել «ներաձուրիների» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միլանյան ակումբում մտածում են այդ առաջարկի շուրջ և ցանկանում են հստակեցնել փոխանակման պայմանները։

Ջեկոն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում «Ռոմայի» կազմում իր մասնակցությունն է ունեցել 15 խաղերում՝ խփելով 7 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։

Ալեքսիսն իր հերթին «Ինտերի» կազմում Իտալիայի առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023