Հայտնի է Չելսին գլխավորելու հիմնական թեկնածուն

Հայտնի է Չելսին գլխավորելու հիմնական թեկնածուն

03/04/2023 - 15:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գրեհեմ Փոթերն ազատվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

42-ամյա իսպանացի մասնագետ Բրունո Սալտորը կփոխարինի Փոթերին, նախքան «ազնվականները» գլխավոր մարզիչ կնշանակեն։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղելությունների` լոնդոնյան ակուկբը գլխավորելու հիմնական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։

Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» կանգ է առել 35-ամյա մասնագետի թեկնածության վրա, քանի որ ակումբի ղեկավարությունը նրան համարում է անչափ տաղանդավոր մարզիչ։

Նշվում է, որ չնայած Նագելսմանը մտադիր է եղել մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը հանգստանալ, արդեն մտածում է «Չելսին» գլխավորելու մասին։

Նագելսմանին գլխավոր մարզիչ նշանակելու հարցում «ազնվականները» դեռևս պետք է բանակցեն նաև «Բավարիայի» հետ, քանի որ կողմերը գործող պայմանագիր ունեն կինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Բացառված չէ, որ դրա խզման դիմաց «թոշակառունները» նաև փոխհատուցում կվճարեն «ռեկորդ մայսթերին»։

Հավելենք, որ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ կապվում են նաև Մաուրիսիո Պոչետինոն, Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»)։

Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանը վերջերս է հեռացվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, ում փոխարինել է Թոմաս Տուխելը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023