Հայտնի է դարձել Անգլիայի ամենաատելի ակումբը

Հայտնի է դարձել Անգլիայի ամենաատելի ակումբը

27/05/2020 - 15:26

Անգլիայում պարզել են, թե երկրի տարածքում որ ակումբն է ամենաատելին երկրպագուների շրջանում։ Անգլիայի ամենաատելի ակումբն անսպասելիորեն դարձել է «Լիդսը», որը գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը՝ պայքարելով ԱՊԼ-ի ուղեգրի համար։

Այս յուրահատուկ հետազոտություն անցկացրել է English Football Statistician կազմակերպությունը։ Փորձագետները ակումբներին դասակարգել են՝ հենվելով այն բանի վրա, թե որքան բացասական են վերաբերվում տվյալ ակումբի նկատմամբ։

Այլ ակումբների երկրպագուները «Լիդսի» հասցեին 117 վիրավորական մեկնաբանություն են կատարել համապատասխան գրառման մեկնաբանությունների բաժնում։ Երկրորդը «Լիվերպուլն» է (50), իսկ երրորդը «Տոտենհեմը» (42): Տասնյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթին», «Սանդերլենդը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը», «Չելսին», «Բիրմինգհեմը» և «Արսենալը»։

Նշվում է, որ «Լիդսի» հանդեպ ատելության հիմնական պատճառներից մեկն այն է, որ 1960-1970-ական թվականների ակումբը լեգենդար մարզիչ Դոն Ռեվիի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ ակումբը այդ տարիներին աչքի էր ընկնում բավականին ագրեսիվ վարքագծով։ Այդ ժամանակաշրջանում ակումբը ստացել է «կեղտոտ Լիդս» մականունը։

Վատ համբավ ունեին նաև ակումբի երկրպագուները։ Հենց այդ ժամակավանից էլ Անգլիայում բուռն թափ էր ստանում ֆուտբոլային խուլիգանությունը, իսկ «Լիդսի» երկրպագուները միանաշանակ առաջատար էին ֆուտբոլային անկարգություններ կազմակերպելու գործում։ «Լիդսի» հիմնական մրցակիցները «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» են։ «Սիրամարգները» ներկայացնում են մանչեսթերյան արվարձանը, իսկ «ազնվականների» հետ կոնֆլիկտ ունեն դեռ շատ վաղուց։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023