Պաշտոնական․ Հալկը վերադարձավ հայրենիք

Պաշտոնական․ Հալկը վերադարձավ հայրենիք

30/01/2021 - 12:52

Հալկը տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո»։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։

34-ամյա հարձակվողի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հալկի վերջին ակումբը չինական «Շանհայ ՍՊԻԳ»-ն էր, որի շարքերը համարլել էր 2016 թվականի ամռանը։ Չինական ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» խաղացողի դիմաց վճարել էր 55․8 մլն եվրո։ Այդ ակումբի կազմում նա անցկացրել է 145 հանդիպում՝ դառնալով 76 գոլի և 54 գոլային փոխանցման հեղինակ։

Հալկը հանդես է եկել նաև մի շարք ճապոնական ակումբներում, ինչպիսիք են «Կավասակի Ֆրոնտալեն» (2005-2006թթ․, 14 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում), «Հոկայդո Կոնսադոլե» (2006թ․ հունվար-դեկտեմբեր, 41 խաղ, 26 գոլ, 1 գոլային փոխանցում), «Տոկիո Վերդի» (2007 հունվար – 2018թ․ հուլիս, 56 խաղ, 45 գոլ, 1 գոլային փոխանցում)։

2008 թվականի ամռանը «Պորտուն» 19 մլն եվրոյի դիմաց «Տոկիո Վերդիից» գնեց խաղացողի տրանսֆերային իրավունքները։

Պորտուգալական ակումբի կազմում նա անցկացրել է 169 խաղ՝ դառնալով 77 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։ 2016 թվականի հուլիսին էլ 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Զենիթ», որի կազմում էլ 148 խաղում ստեղծել է 136 գոլ (76 գոլ + 60 գոլային փոխանցում)։

Հալկը 48 հանդիպում անցկացրել է նաև Բրազիլիայի հավաքականի կազմում՝ այդ ընթացքում դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023