Կազեմիրո. «Ռեշֆորդը կարող է դառնալ աշխարհի լավագույն հինգ ֆուտբոլիստներից մեկը»

Կազեմիրո. «Ռեշֆորդը կարող է դառնալ աշխարհի լավագույն հինգ ֆուտբոլիստներից մեկը»

02/01/2023 - 13:41

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն նշել է, որ իր թիմակից Մարկուս Ռեշֆորդը կարող է դառնալ աշխարհի լավագույն հինգ ֆուտբոլիստներից մեկը.

«Ես լիովին անկեղծ կլինեմ ձեզ հետ` Մարկուս Ռեշֆորդը, որպես ֆուտբոլիստ, ինձ հաճելիորեն զարմացրեց։

Ըստ իս` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ես Ռեշֆորդին ճանաչում եմ նաև խաղադաշտից դուրս, նա կարող է դառնալ աշխարհի լավագույն հինգ ֆուտբոլիստներից մեկը, եթե լավ հանդես գա»,- Կազեմիրոյի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Նշենք, որ Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023