Խոակինը կրկնել է իր հանրահայտ մերկ լուսանկարը📸

Խոակինը կրկնել է իր հանրահայտ մերկ լուսանկարը📸

26/04/2022 - 09:43

Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բետիսը» 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Վալենսիային». հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Հանդիպումից հետո անդալուսական ակումբի ֆուտբոլիստները Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտի հանդերձարանում տոնել են իրենց հաջողությունը, որի ընթացքում «վերդիբլանկոսի» կիսապաշտպան Խոակինը կրկնել է իր հանրահայտ լուսանկարը` մերկ վիճակում նկարվելով Իսպանիայի գավաթի հետ։

Այդ լուսանկարը հրապարակել է «Բետիսի» մամուլի ծառայությունը։

Բանն այն է, որ Խոակինը 2008 թվականին «Վալենսիայի» կազմում կրկին դարձել էր Իսպանիայի գավաթակիր, ինչից հետո մերկ վիճակում լուսանկարվել էր գավաթի հետ` պայթեցնելով մամուլը։

Հավելենք, որ Խոակինը «Բետիսի» սան է, որ կազմում մինչ օրս անցկացրել է 447 հանդիպում` դառնալով 61 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

40-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել նաև «Վալենսիայի», «Մալագայի» ու «Ֆիորենտինայի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023