Բետիսը բարձրանում է փառքի գագաթնակետին` դառնալով Իսպանիայի գավաթակիր🎥

Բետիսը բարձրանում է փառքի գագաթնակետին` դառնալով Իսպանիայի գավաթակիր🎥

24/04/2022 - 02:50

Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Վալենսիան»։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակը հիմնականում անցավ հավասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո, որն ավարտվեց 1:1 հաշվով։

11-րդ րոպեին անդալուսական ակումբին առաջ մղեց Բորխա Իգլեսիասը, իսկ «չղջիկների» պատասխան գնդակը 30-րդ րոպեին խփեց Ուգո Դուրոն։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հրավածաշար։

«Վիճակախաղի» շրջանակում էլ ավելի դիպուկ գտվնեցին «Բետիսի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 5:4 հաշվով։

Այսպիսով, «Բետիսը» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Իսպանիայի գաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023